Թուրքիան հակադարձել է ԱՄՆ սպառնալիքներին

Թուրքիան հակադարձել է ԱՄՆ սպառնալիքներին

«Այն ճնշումը, որը Անկարայի վրա գործադրվում է երրորդ երկրների կողմից, ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ կապված, իրավաչափ չէ, քանի որ երրորդ երկրները չեն կարող խառնվել այդ հարցին»։-Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ կդադարեցնի Անկարայի հետ մի շարք կարեւոր նախագծերի իրականացումը, չի տրամադրի որոշ առաջատար տեխնոլոգիաները, որոնց կարիքն ունի Թուրքիան, ինչպես նաեւ կչեղարկի ամերիկյան հինգերորդ սերնդի կործանիչների գործարքը եւ սանկցիաներ կկիրառի Թուրքիայի դեմ, եթե Անկարան որոշի մինչեւ վերջ պնդել, որ գնելու է ռուսական սպառազինություններ։ «Տարիներով մենք ցանկացել ենք մեր դաշնակիցներից գնել ԶՀ համակարգեր եւ պաշտոնապես դիմել ենք նրանց։ Սակայն մեր այդ դաշնակիցները ամեն կերպ խոչընդոտներ են ստեղծել նույնիսկ ամենապարզ սպառազինությունների գնման հարցում։ Հիմա ինչու հանկարծակի անհանգստացել են, որ մենք գնում ենք Ս-400-ներ։ Եթե մենք դաշնակից էինք ՆԱՏՕ-ի շրջանակում, որպես դաշնակցի դուք մեզ պետք է վաճառեիք այն սպառազինությունները, որոնց կարիքը մենք ունեինք։ Իսկ եթե չենք վաճառում, մի խառնվեք, որ Անկարան գնում է դրանք ՆԱՏՕ-ից դուրս»,- նկատել է Թուրքիայի Ագ նախարարը, Բալըքսեր քաղաքում ելույթ ունենալով։