«Աշխարհացունց այս իրադարձությանը» ՀՀ առաջին նախագահի քաղաքավարի սիրտը չդիմացավ

«Աշխարհացունց այս իրադարձությանը» ՀՀ առաջին նախագահի քաղաքավարի սիրտը չդիմացավ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«2022թ-ի սեպտեմբերին ՀՀ սահմանները հարձակման ենթարկվեցին, տարածաշրջանում ով չալարեց տեսակետ ասեց, իսկ  «իմաստնության ու փորձի շտեմարան» առաջին նախագահը լռեց: Հետո ՀՀ եկան եվրոդիտորդները ՝ՌԴ֊ից մինչև ԱՄՆ ու Ավստրալիա , քաղաքական գնահատական ու տեսակետ ասեցին. առաջին նախագահի համար դա ՀՀ֊ի  հետ կապ չունեցող իրադարձություն էր։ 

100+ օր  Լաչինի միջանցքը փակ է. ՄԱԿ-ը, ԱԽ-ը ,  երկու անգամ քննել են ՀՀ կառավարության հայցադիմումները, Մինսկի խմբի համանախագահները  առանձին֊առանձին այցելել են Հայաստան, ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, ՌԴ նախագահի, Գերմանիայի կանսլերի, ՆԱՏՕ քարտուղարի հետ. առաջին նախագահի կողմից զրո տեսակետ, քար լռություն:

Հավանաբար այդ ընթացքում ուսումնասիրում էր, թե իր նման «քաղաքական տիտաններից» էլ ու՞մ է սեփական ժողովուրդը դավաճան անվանել, որ ինքն իրեն մխիթարի։ Ու հիմա  «աշխարհացունց այս իրադարձությանը, դեմոկրատիայի նման ոտնահարմանը, հայի արժանապատվության նման վիրավորանքին» ՀՀ առաջին նախագահի քաղաքավարի սիրտը չդիմացավ ու պահանջեց Ալեն Սիմոնյանի հրաժարականը»: