ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել իսրայելցիների դեմ

ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել իսրայելցիների դեմ

Եվրամիությունն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել իսրայելցի միգրանտների դեմ, հայտնում է Deutsche Welle-ն։ Հրապարակման համաձայն՝ չորս իսրայելցիների և երկու «արմատական» Lehava և Hilltop Youth խմբավորումների արգելվել է մուտք գործել ԵՄ տարածք և սառեցվել են նրանց ակտիվները՝ Հորդանան գետի Արևմտյան ափում պաղեստինցիների նկատմամբ բռնությունների համար:

Խոսքը «խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի», ինչպես նաև «պաղեստինցիների սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքների ոտնահարման» մասին է։