Դեմարկացիա-դիլիմիտացիայի պրոցեսը գուցե տարիներ տևի

Դեմարկացիա-դիլիմիտացիայի պրոցեսը գուցե տարիներ տևի

«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նախագծի մեջ կան ենթակառուցվածքներ, որոնք արդեն մշակված են ու իրականացման փուլում են: Խոսքը, օրինակ, հյուսիս-հարավ ավտոճանապարհի մասին է։ Մնացած մասերով, դեռևս հետազոտությունների կարիք կա, որ վերջնական արժեք լինի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Բայց կարող եմ ասել, որ Հորադիս-Երասխ երկաթուղու ինտիգատիվ արժեքը դեռևս մեկ տարի առաջ ստացվել է, եթե չեմ սխալվում՝ կազմում է շուրջ 230 միլիոն դոլար»,-  ասաց Գրիգորյանը։

Սահմանազատման պրոցեսի վերաբերյալ լրագրողների դիտարկումներին ի պատասխան, Գրիգորյանը նշեց․ «Ադրբեջանի հետ հաջորդ հանդիպման ժամկետներ  դեռ չկան։ Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը բավականին երկար կտևի, որովհետև գործընթացը բավականին բարդ է։ Կողմերն աշխատելու են  բացառապես տոպոգրաֆիկ քարտեզներով, նաև՝ բացառապես այնպիսի փաստաթղթերով, որոնք ունեն իրավական նշանակություն։ Աշխատանքները կարող են տարինե՞ր տևյել։ Չեմ կարող բացառել, որովհետև հադիպումների ընթացքում կողմերից ամեն մեկը ներկայացնում է քարտեզ կամ հատված, իրավական փաստաթղթեր, որոնք սահմանի որևէ նկարագրություն ունեն ու սկսվում է քննարկում, մտքերի փոխանակում»։