Պրիգոժինը կմասնակցի Պուտինի հետ մասնավոր ընթրիքին

Պրիգոժինը կմասնակցի Պուտինի հետ մասնավոր ընթրիքին

Գրել ենք, որ «Վագներ» ՌՄԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինին նկատել են Սանկտ Պետերբուրգում ընթացող Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի նիստերի վայրում։

Վաղը՝ հուլիսի 28-ին, երկրում ապստամբության փորձ արած գործիչը կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մասնավոր ընթրիքին, սակայն լրատվամիջոցներին զգուշացվել է չգրել այդ մասին։ 
Այս հայտարարությունն այսօր արել են ռուսական Telegram որոշ ալիքներ։

«Պրիգոժինն այժմ Սանկտ Պետերբուրգում է և գաղտնի հանդիպումներ է անցկացնում աֆրիկյան երկրների ղեկավարների հետ։ Սպասվում է, որ վաղը Պրիգոժինը կլինի ֆորումում և կմասնակցի Պուտինի կողմից կազմակերպված մասնավոր ընթրիքին։ 

Սակայն իշխանությունները պետական ​​լրատվական ընկերություններին հրահանգել են չհիշատակել Պրիգոժինի ներկայության մասին ֆորումում, գրում են ռուսական Telegram մի շարք ալիքներ։