Գիտնականները մշակել են մելանոմայի դեմ նանո-պատվաստանյութ

Գիտնականները մշակել են մելանոմայի դեմ նանո-պատվաստանյութ

Թել-Ավիվի համալսարանի մասնագետները մշակել են նոր նանո-պատվաստանյութ ընդդեմ մելանոմայի, որը համարվում է մաշկի առավել ագրեսիվ քաղցկեղի տեսակ։ Ինչպես գրում է Kapital-Rus-ը, նոր մշակումն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը եւ մկների վրա փորձարկումների ընթացքում կանխել է մելանոմայի զարգացումը եւ նպաստել նորագոյացությունների եւ մտաստազների բուժմանը, որոնք առաջանում են մելանոմայի հետեւանքով։ Մասնագետները նոր բացահայտումը համարել են կարեւոր հաղթանակած հանգրվան քաղցկեղի դեմ պայքարի ընդհանուր պրոցեսի մեջ, թեեւ ուսումնասիրությունները շարունակվելու են, մինչեւ կլինիկական կիրառություն գտնելը։