Վրաստանում կոչ են արել շտապ փակել ՌԴ-ի հետ սահմանը

Վրաստանում կոչ են արել շտապ փակել ՌԴ-ի հետ սահմանը

Նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան իշխանություններին կոչ է արել շտապ գումարել Անվտանգության խորհրդի նիստ և ժամանակավորապես փակել ՌԴ-ի հետ սահմանը՝ ռազմական ապստամբության բռնկման ֆոնին Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների անկանխատեսելիության պատճառով։

«Վտանգն իրական է. Վրաստանի պետական ​​սահմանը՝ Լարսի անցակետը էսկալացիայի գոտուն ամենամոտ կետն է։  Խաղաղությունը պահպանելու համար ճիշտ ժամանակին գործողություններ են անհրաժեշտ»,- նշել է Գախարիան։

Վրաստանի իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել Ռուսաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։