Ինչ են սիրում ուտել բրիտանական արքայազնները

Ինչ են սիրում ուտել բրիտանական արքայազնները

Բրիտանական թագավորական ընտանիքի նախկին խոհարարը ներկայացրել է, թե որն է արքայազներ Ուիլյամի եւ Հարրիի սիրած ուտելիքը։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Դարեն Մաք-Գրեյդին խոհարար է եղել արքայադուստր Դիանայի եւ նրա երեխաների համար 1993-97 թթ։

Նա ասել է, որ երեխա ժամանակ արքայազներ Հարրին եւ Ուիլյամը շատ են սիրել ուտել մակարոնով եւ պանրով պատրաստված հավ։ Խոհարարը նշել է, որ դա պատրաստելը շատ հեշտ է։ Նա ներկայացրել է նաեւ այն բաղադրատոմսը, որով նա պատրաստել է արքայազնների համար։