Իրանում երկու ամսվա մեջ կորոնավիրուսից ամենաքիչ մահացության դեպքերն են գրանցվել

Իրանում երկու ամսվա մեջ կորոնավիրուսից ամենաքիչ մահացության դեպքերն են գրանցվել

Իրանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահացության 35 դեպք, ինչը ամենացածր ցուցանիշն է վերջին երկու ամսվա մեջ։ Այս մասին հայտնում է Իրանի Առողջապահության նախարարությունը։ Մեկ օրում էլ հայտնաբերվել է 1757 վարակման նոր դեպք։ Կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 118 392-ի։ Առողջացածների թիվը 93 147 է։ Նշենք, որ մահացածների ընդհանուր թիվը 6937 է։