Մենք ուզում ենք ապահովենք Ղարաբաղի հայաթափության բացառումը

Մենք ուզում ենք ապահովենք Ղարաբաղի հայաթափության բացառումը

«Ծանրագույն երկընտրանքի առջև ենք կանգնած, ըստ իս՝ պետք է ողջունել վարչապետի անկեղծ մտորումները ժողովրդի հետ»,-Ազգային ժողովի նիստում նման միտք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

«Ըստ էության, առաջ քաշվեց այն գաղափարը, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի, տարիներ են անցել ու այսօր կարելի է ասել, որ դա ևս ճիշտ չի եղել, իմ կարծիքով: Այն ժամանակ մենք գիտեինք, որ Խորհրդային Միության ժամանակ հարցը բարձրացվեց՝ փոխանցել Ղարաբաղը Հայաստանին, դա մի այլ խնդիր էր ու անգամ մենք հետևություն չարեցինք Սումգայիթից, չխորացանք Բաքվի, Կիրովաբադի դեպքերի մեջ, հետո չվերլուծեցինք՝ ինչպես եղավ, որ 24 գյուղեր հայաթափվեցին: Մենք չնստեցինք ու չմտածեցինք, թե սա ուր է տանում։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է անկեղծանա` մենք ի՞նչ պետք է անենք, որ ժողովուրդը շարունակի մեզ վստահել և մեր ծրագիրը կյանքի կոչի: Սա լուրջ խնդիր է, 1997 թվականին իշխող մեծամասնությունն այդ վստահությունը կորցրել էր և չկարողացավ կյանքի կոչել իր առաջնորդի ծրագիրը: Սա չհնչեցնելը կլիներ սխալ, մեզնից յուրաքանչյուրը պետք է իրեն հաշիվ տա` մեր վարքագծով, մեր պահվածքով, աշխատանքով համոզու՞մ ենք, արդյոք, մարդկանց, որ մենք իրենց շահերով ենք ապրում, թե իշխանությունը դարձել է կոմֆորտ մի տեսակ: Մենք պետք է առանձին ներքին քննարկում անենք՝ ի՞նչ պիտի անենք, որ ապահովենք խաղաղության պայմանագրի իրականացումը, պիտի ավելի նվիրվենք այն գաղափարներին, որի համար ժողովուրդը փողոց էր դուրս եկել ու հեղափոխություն արեց: Պետք է մարդկանց բացատրենք, որ մենք Ղարաբաղը չենք ուրանում, մենք ուզում ենք ապահովենք Ղարաբաղի հայաթափության բացառումը»,-նշեց նա: