ՍԴ-ն՝ Ջհանգիրյանի պաշտոնավարման սահմանադրականության հարցով դեռևս որոշում չի կայացրել. Խունդկարյան

ՍԴ-ն՝ Ջհանգիրյանի պաշտոնավարման սահմանադրականության հարցով դեռևս որոշում չի կայացրել. Խունդկարյան

«ՍԴ-ն՝ Ջհանգիրյանի պաշտոնավարման սահմանադրականության հարցով դեռևս որոշում չի կայացրել»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը։

Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ ՍԴ-ն ընդդեմ Ջհանգիրյանի որոշում է կայացնելու և վերջինս մինչև մայիսի 6-ը հրաժարական է տալու։

Լրագրողների հետ զրույցում Երվանդ Խունդկարյանը նախ նշեց, թե իրեն շատ հետաքրքիր է, թե այդ տեղեկությունը լրագրողներն ինչպես են ստանում, որովհետև ինքը նման ինֆորմացիա չունի. «ՍԴ քննարկման տիրույթում գտնվում է ԱԺ 1/5-ի կողմից ներկայացված դիմումը, որտ դեռևս քննության փուլում է, ՍԴ-ն դեռևս որոշում չի կայացրել»։ Նա նաեւ չցանկացավ գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնել։