Երբ դրա մասին հայտարարվում է, ստացվում Է՝ էդ բարակ առվի ճանապարհն էլ ես փակում․Սարդարյանը՝ Ռ․ Վարդանյանի հայտարարության մասին

Երբ դրա մասին հայտարարվում է, ստացվում Է՝ էդ բարակ առվի ճանապարհն էլ ես փակում․Սարդարյանը՝  Ռ․ Վարդանյանի հայտարարության մասին

Որևէ նորմալ մարդու համար ընդունելի չէ, որ ինչ-որ մեկը ռուս խաղաղապահների հետ ունեցած կապերն օգտագործելով՝ բանջարեղեն ա ներկրել ու ավելի թանկ գնով վերավաճառել ա տոտալ շրջափակման մեջ հայտնված արցախցիներին։ Մյուս կողմից՝ պարզվում ա, որ թեկուզ նման անընդունելի տարբերակով, բայց էդ փոքր հնարավորությունը եղել ա։ Բայց էն պահին, երբ դրա մասին հայտարարվում ա ամենաբարձր մակարդակով, ստացվում ա, որ էդ բարակ առվի ճանապարհն էլ ես փակում։ Մեկնումեկն ինձ դրա իմաստը կբացատրի՞։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ՝ Լևոն Սարդարյան