Փաշինյանին ես էլ եմ շանսատակ անելու. Մանուկյան

Փաշինյանին ես էլ եմ շանսատակ անելու. Մանուկյան

Հանցագործները, հասկանու՞մ եք, ազգի հերոսի են կալանավորել։ Մենք պահանջում ենք, որ անհապաղ փոխվի Վահան Բադասյանի խափանման միջոցը։ Այս մասին քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ իր ելույթում ասաց Պավլիկ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ Վահան Բադասյանին ազատ արձակելու պահանջով ակցիա էին իրականացնում։

«Նրան կալանավորել են ինչ է թե ասել է, որ Փաշինյանին շանսատակ է անելու է, է ես էլ եմ շանսատակ անելու։ Մեկ է, Նիկոլի վերջը շանսատակ լինելն է, լսու՞մ եք պարոնայք ոստիկաններ։ Մարդու աչքը հանում են, հետո գլխատում՝ թե դու կույր ես, հիմա Վահանին հայրենազրկել են, տնազուրկ դարձրել, հետո կալանավորել։ Հայրենիքը դավադրաբար վաճառում են, ազգը՝ ենթարկում ցեղասպանության, հետո մարդուն կալանավորում։ Ցեղասպանությունը  կանխողին դատապարտում են։ Վահանի բոլոր տեսակ վերքերի մեջ գիտե՞ք՝ որն է ամենացավոտը, ժողովրդի անտարբերությունն է»,- ասաց Մանուկյանը։