Մանրամասներ բանակցություններից. ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Մանրամասներ բանակցություններից. ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Քիչ առաջ մեզ բացառիկ մանրամասներ հայտնի դարձան Սյունիքում ռուս-ադրբեջանական բանակցություններից և կայացված պայմանավորվածությունից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցիները մնալու են ՀՀ տարածքում` մոտ 2 կիլոմետրի չափով, սահմանից ներս, այդ հատվածում ադրբեջանցիներն ու հայերը ունենալու են 4-ական դիրք: Դիրքերում ռազմական ծառայությունը իրականացնելու են կանոնավոր բանակի ծառայողները, ովքեր զինված են լինելու միայն թեթև հրաձգային զենքերով: 

Մեր աղբյուրն ասաց, որ այս բանակցությունները վարել են բացառապես ռուսները՝ Մուրադովի գլխավորությամբ, բանակցություններն անցել են շատ ծանր, ադրբեջանցիներն ավելին են պահանջել, սակայն ռուսները բավականին կտրուկ մերժել են և հստակ հասկացրել որ այսքանը արդեն իսկ մեծ զիջում է:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և Սյունիքում խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ շրջափակել Սև լիճը:

Վարդենիսի տարածքում նույնպես առաջխաղացում էր եղել թշնամու կողմից, սակայն Գեղարքունիքի մարզի հետ կապված դեռևս որևէ մանրամասներ չկան: Բանակցություններն ի դեպ 2 օրից նորից շարունակվելու են, թերևս այս անգամ խոսքը գնալու է Վարդենիսի առաջխաղացման մասին:

Սա հաղթանակ անվանել չի կարելի՝ եթե ամեն ներխուժումից հետո 3-ական կիլոմետր առաջ գան, ապա 1 կմ նահանջեն, մեր երկրից բան չի մնա: