«Ջրաղացներն աստվածների» և միամտությունը Մենդեսի

«Ջրաղացներն աստվածների» և միամտությունը Մենդեսի

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.. «Ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումը վտանգավոր և անօրինական ագրեսիայի գործողություն է, որն ընդգծում է հաստատուն սպառնալիքը, որին հայ ժողովուրդը շարունակում է առերեսվել: Այսօր ավելի վաղ ԱՄՆում ՀՀ դեսպանի (Վարուժան Ներսեսյանի) հետ իմ զրույցից հետո պարզ է, որ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը որպես ամբողջություն պետք է խստորեն արձագանքեն այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ այն առաերեսվելու է լուրջ հետևանքների իր վնասակար գործունեությունների համար»:

Միամտություն: Ինչպես Թուրքիան է առերսվել և առերսվում, այնպես էլ Ադրբեջանը կառերսեվի: Թեպետ Նիկիտա Խրուշչովն այլ առիթով է «Мы вам еще покажем кузькину мать!» Այս դեպքում Ադրբեջանը և Թուրքիան покажут США кузькину мать: Դրա ծաղիկներն արդեն իսկ երևացել են, դե, գարուն է, ամենուր, ամեն ինչ ծաղկում է: 

Բաքվում Ֆրանսիայի նախագահի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության աջակցության մասին հայտարարությունը, որով Ադրբեջանը մեղադրվում է Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման մեջ, դիտարկում են «սադրիչ»։ Այսինքն, Էմանուել Մակրոնը սադրիչ է: Ինչոր նմանություններ կան Էրդողանի ավելի վաղ և Ալիևի նոր հայտարարությունների միջև՝ Մակրոնի առնչությամբ: Թուրքերը թքած ունեն բոլորի վրա: Իսկ ով է «ծնել» դրանց. Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Գերմանիան, ինչոր չափով՝ Ֆրանսիան: Հիմա իրենց ծնողների մռռւթները լավ էլ ջախջախում են այդ քոչվորները: Դե, իսկ ԱՄՆը, նախ ԽՍՀՄ, ապա Ռուսաստանի կործանման նպատակով Թուրքիային դարձրեց հրեշ, իսկ վերջերս ծնվեց դրա ձագը՝ Ադրբեջանը: 

Մեծարգո Մենենդես, հարցրեք ԿՀՎի այն աշխատակիցներին, ովքեր սպասարկում են Թուրքիայի շահերը, թե ինչ նպատակներ ունեն և ինչ օպերացիա է նախապատրաստել հարավային Կովկասում: Ողորմելիներ…

Իսկ ինչու է Մենենդեսը միամիտ և ինչ կապ ունեն ամերիկացի գրող և սցենարիստ Սիդնի Շլդոնի «Ջրաղացներն աստվածների» վեպի հետ: Վեպի սյուժեն հետևյալն է:

Երիտասարդ ուսուցչուհի Մերի Էշլին, Ռումինիայում ԱՄՆ դեսպան դառնալու առաջարկություն է ստանում, ինչը նոր նախագահի առաջին քայլն է: Մերին ունի ընտանիք՝ 12 տարեկան Բետը և 10 տարեկան Տիմը, ամուսինը՝ էդվարդ Էշլին, տեղական հիվանդանոցի բժիշկը, որի հետ ապրել են 13 տարի: Մերին հրաժարվում է, որովհետև Էդվարդը չի ցանկանում հրաժարվել հիվանդանոցում իր աշխատանքից: Շուտով նա մահանում է ավտովթարում: Կառավարությունը կրկին առաջարկություն է անում Մերիին, ով երկար տատանումներից հետո համաձայնում է: Նա ընտանիքով ժամանում է Վաշինգթոն, ուր ծանոթանում է գործերին և նախագահի ծրագրին: Վերջինս նրան դարձնում է հեռուստաաստղ, բոլոր ամսագրերը գրում են նրա մասին: Նախագահին անհրաժեշտ է անսովոր մարդ, ով կարող է կայծ առաջացնել «երկաթյան վարագույրի» ետևում գտնվող երկրների միջև: Նախագահի շրջապատը տարակուսած է դեսպանի նշանակման և նրա ծրագրի առնչությամբ. այդ համաձայնագիրը կոմունիստներին հնարավորություն կընձեռի ԱՄՆ ուղարկել իրենց լրտեսներին և հետախույզներին: 

Մերին ծանոթանում է իր աշխատակիցների հետ՝ դեսպանություն ժամանելով: Նրան նշանակվում է օգնական՝ Մայք Սլեյդը, որին նա տանել չի կարողանում և ամեն կերպ փորձում է իրենից հեռացնել: Օգնականը նրան հայտնում է, որ այստեղ ամեն ինչ գաղտնալսվում է, և կարևոր հարցերի մասին հնարավոր է խոսել միայն Ակվարիումում, քանի որ այնտեղ հերթապահում են հետևակայինները: Մի քանի անգամ Մերին տհաճ սխալներ է թույլ տալիս. Ոչ ժամանակին, ոչ այն դեսպանին է հրավիրում: Նախագահի օգնական և արտաքին գործերի պետքարտուղար Սթենթոն Ռոջերսն ամեն կերպ աջակցում է նրան: Միևնույն ժամանակ, Մերին կարողանում է հարաբերություններ հաստատել Ռումինիայի անողոք բռնապետի հետ. նրա որդին հիվանդել է բոտուլիզմով, որի պատվաստանյութը միայն Նահանգներում է: Եվ Էշլին, օգտագտվելով իր իրավունքներից, հաշված ժամերի ընթացքում այն հասցնում է նախագահական պալատ: Սակայն, շուտով պարզվում է, որ գոյություն ունի բարձր մակարդակի դավադրություն և Էշլիին դեսպան նշանակելը սոսկ այդ պլանի մի փուլ է: Այսպես, Էշլիի ամուսինը մահն ավտովթարում պատահական չէր. նրա մահն «օգնեց» Էշլիին՝ կայացնել դեսպան դառնալու որոշումը: Իսկ այժմ նրա, որպես դեսպանի, կյանքը վտանգի տակ է. նրան հետապնդում է անորսալի և հիրավի հանճարեղ մարդասպանը: Պլանը. ԱՄՆ դեսպանը պետք է մահանա դաժան մահով, հարյուրավոր վկաների հետ միասին, որպեսզի ԱՄՆ կառավարության մոտ ընդմիշտ վերանա կոմունիստական երկրների հետ բարեկամություն անելու ցանկությունը: 

Այդպես է մեկնարկել սոցիալիստական երկրների ճամբարի փլուզման գործընթացը և դրա, ինչպես նաև աշխարհաքաղաքական այլ «շահավետ» զարգացումներ համար նույնիսկ ԱՄՆը չի խնայի իր քաղաքացիների կյանքերը: Ի դեպ, ԱՄՆում, ինչպես որ բազմաթիվ այլ երկրներում, բացի երևացող կառավարությունից, գոյություն ունի նաև խորքային կառավարություն՝ «ջրաղացներն աստվածների»: Հենց վերջինս, այլ ոչ հրապարակային ղեկավարներն են հարցեր լուծում: Այնպես, որ, ինչպես Թրամփը 2020 թվականի աշնանը խոստցավ մտածել պատերազմը կանգնեցնելու մասին, այնպես էլ Բայդենը դա կանի՝ անկախ ապրիլքսանչորսյան նրա ուղերձից, ինչն ալեկոծել է հայկական աշխարհը:

Ոչ մի երկիր Հայաստանին չի աջակցելու սահմանային ճգնաժամի հանգուցալուծման գործում: Իսկ ինչ աջակցության մասին կարող է խոք լինել, երբ սահմանախախտները գերեվարված չեն, էլ չասենք՝ ոչնչացված: Փորձի համար, կարելի նման մի արշավանք անել Ադրբեջան…հաստատ լուլա քաբաբով չեն հյուրասիրի, կհյուրասիրեն պատրոնտաշով:

Հ.Գ. Հասկանալի է, որ այս ամենը աշխարհաքաղաքական խաղեր են և ոչ մի երկրի չի հետաքրքրում Հայաստանի ճակատագիրը, ինչը բնական ու տրամաբանական է: Բայց, եթե նախ Մեծ Բրիտանիան, ապա ԱՄՆը ցանկանում են Արևելյան Հայաստանը կտրել Ռուսաստանից, ինչի պատճառով հայ ժողովրդին պատճառում են անասելի տառապանքներ, ընդհուպ առաջացնել գոյաբանական խնդիր, ապա նրանց կարելի է ավելի «լավ» տարբերակ առաջարկել. Արևմտյան Հայաստանը դարձնել ԱՄՆ նահանգ: Թող Ռուսաստանն ու ԱՄՆը մրցակցեն, թե ում հովանու ներքո է Հայաստանը զարգանում, մրցակցեն, այլ ոչ հակամարտեն:

Գագիկ Վարդանյան