Բողոքի ակցիաներ կկազմակերպվեն Ծառուկյանի տան մոտ

Բողոքի ակցիաներ կկազմակերպվեն Ծառուկյանի տան մոտ

Մեր տեղեկություններով, իշխանությունը որոշել է, անտեսելով համաճարակն ու արտակարգ դրությունը, բողոքի հանրային ակցիաներ կազմակերպել Գագիկ Ծառուկյանի տան մոտ։ Հենց նոր տեղեկություն ստացանք, որ մի քանի մարզպետներ հրահանգ են ստացել իրենց մարզից մարդիկ հավաքել եւ բերել Կոտայքի մարզ։

Մեզ ասացին, որ որոշ գյուղապետերի հրահանգել են՝ անգամ փող չխնայել եւ մարդկանց կազմակերպված բերել Ծառուկյանի տան մոտ։ Ակցիայի մասնակիցները, ըստ լուրերի, գալու են համապատասխան պաստառներով ու կոչերով, վանկարկելու են․ «Մերժիր Դոդին» եւ հանրային ընդվզումի տեսարաններ են բեմականացնելու, որոնք լուսաբանվելու են իշխանական լրատվամիջոցներով։ Այնպես, որ տպավորություն ստեղծվի՝ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն չեն վայելում ժողովրդի աջակցությունը։ Հակառակը, տեսեք՝ մարդիկ դուրս են եկել փողոց՝ նրան մերժելու։