Ռուս գիտնականները դրոնների դեմ պայքարի նոր միջոց են ստեղծել

Ռուս գիտնականները դրոնների դեմ պայքարի նոր միջոց են ստեղծել

Ռուսաստանում «Վեկտոր» գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցները ուժայինների համար ստեղծել են հատուկ միջոց՝ դրոնների դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտնում է «Ռոստեխի» մամուլի ծառայությունը։

Նոր միջոցի լրակազմը կոչվել է «Защита»։ Այն արժի քսանհինգ միլիոն ռուբլի եւ կարող է տեղավորվել երեք քեյսերում։ Սարքավորումը կարող է խանգարել դրոնների կառավարմանը 2 կմ շառավղով, անկախ այն հանգամանքից, թե օրվա ինչ ժամ է, կամ եղանակային պայմաններ։ Տեղակայման համար պահանջվում է կես ժամ։ Փորձարկումներն արդեն ավարտված են եւ «Վեկտորը» պատրաստ է սկսել սերիական արտադրություն, տարեկան թողարկելու համար մինչեւ հիսուն լրակազմ։