Ամբողջ թիմը տրամադրված է միայն հաղթանակի. Էդգար Սևիկյանը՝ Հայաստան-Ուելս խաղի մասին

Ամբողջ թիմը տրամադրված է միայն հաղթանակի. Էդգար Սևիկյանը՝ Հայաստան-Ուելս խաղի մասին

Հայաստանի հավաքականի նորեկ Էդգար Սևիկյանը նախախաղային ասուլիսում խոսել է ազգային թիմում առաջին տպավորությունների և Ուելսի հավաքականի դեմ հանդիպման մասին.

«Ամեն ինչ դուր է գալիս ինձ՝ թե՛ թիմի մթնոլորտը, թե՛ խաղացողների խաղամակարդակը։ Ունենք շատ լավ հավաքական և կարծում եմ, որ կարող ենք հասնել դրական արդյունքի։ Ինձ շատ ջերմ ընդունեցին թիմում, ինչը շատ հաճելի էր։ Բոլորին շնորհակալ եմ դրա համար։

Իմ առաջին տնային հանդիպման հետ կապված լարվածություն կա։ Ամբողջ թիմը տրամադրված է միայն հաղթանակի։ Մեկ շաբաթ քրտնաջան աշխատել ենք դրա համար, պատրաստ ենք ու սպասում ենք վաղվան, որ ուրախացնենք մեր երկրպագուներին։

Ուելսի հավաքականը շատ լուրջ մրցակից է և ունի լավ խաղացողներ, որոնց մեծ մասը խաղում է Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Ըստ իս՝ դա եվրոպական գրանդ է։ Հեշտ չի լինելու մեզ համար։

Ակումբում ես չեմ խաղում ինձ համար հարազատ դիրքում, քանի որ ես կենտրոնական հարձակվող չեմ։ Հայաստանի հավաքականի խաղային սխեման ավելի հարմար է ինձ համար։ Հավաքականում ես կխաղամ այն դիրքում, որտեղ անհրաժեշտ է։

Մնացել է 2 եզրափակիչ։ Մենք ունենք շանսեր և պայքարելու ենք։ Նախ պետք է կենտրոնանալ վաղվա խաղի վրա, հաղթել, նոր մտածել հաջորդ հանդիպման մասին»,- նշել է «Պարի Նիժնի Նովգորոդի» հայ կիսապաշտպանը։

Հայաստան – Ուելս հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին «Հանրապետական» ստադիոնում։