Նա ոչ մեկի վրա չի հարձակվել, չի ծեծել ու չի ծեծվել 

Նա ոչ մեկի վրա չի հարձակվել, չի ծեծել ու չի ծեծվել 

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Դանիել Իոաննիսյանը մի խումբ տղաների հետ այցելել է Հանրային կապերի ՊՈԱԿ և խուլիգանական կերպով հարձակվել ՊՈԱԿ-ի աշխատակիցների վրա։ Առավոտյան ՊՈԱԿ-ի աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր կատարել, որում մի քանի դրվագ էր պատմել պատերազմի օրերին Իոաննիսյանի հակահայկական գործունեությունից։

ՊՈԱԿ-ի աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանն առավոտից չի պատասխանում մեր հեռախոսազանգերին, ՊՈԱԿ-ից անգամ խոստացել էին Ռաֆայելին փոխանցել, որ զանգահարի մեր թողած հեռախոսահամարով, սակայն զանգ այդպես էլ չստացանք, ՊՈԱԿ-ից էլ այլևս չպատասխանեցին։
Բայց պատճառը գտանք Ռաֆայել Աֆրիկյանի ֆեյսբուքյան էջում, որտեղ նա մոտ 3 ժամ առաջ գրել է․

«Հարգելի լրագրողներ, ի պատասխան ձեր զանգերին և նամակներին հայտնում եմ, որ երեկոյան կանդրադառնամ երեկ տեղի ունեցած միջադեպին ու այս գործակալին»։
Նա նաև իր պատին է դրել Իոաննիսյանի մեկնաբանությունը, որ «Տանկով գնացել եմ ՊՈԱԿ» ։

Ի դեպ, այս պատմությանը ակնհայտորեն՝ իշխանական թիմի ինչ-որ ներկացացուցիչների անհանգստացրել է, քանի որ ստորև կան գրառումներ, թե սա միմիայն ուրախացնում է նախկիններին։

«Աֆ, դու երևի նկատել ես որ ես երբեք Դանիելի գործերին չեմ խառնվում։ Ոչ մի դեպքում։
Բայց էս մի դեպքը յուրօրինակ ա. նախ երկուսիդ խոհեմության շնորհիվ հաջողվել ա բերկրանք պարգևել ահագին լայն շրջանակների, երկրորդն էլ ինձ թվում ա երկուսս էլ գիտենք որ իրան շպիոնաժի մեջ մեղադրելն անհեթեթություն ա։ Էլ չասեմ հրապարակված «փաստերի» մեղմ ասած թույլ լինելու մասին։

Հետևաբար միգուցե էս հրապարակային ներկայացումը թարգեք, գաք նստենք խոսանք, կամ էլ մոռանաք իրար։
Էս շոուն ոչ մեկիդ ձեռնտու չի»,- գրել է Խորո Գրիգորյան անուն-ազգանունով օգտատերը։

«Ամեն դեպքում ստեղ ինչ-որ մեկը կոնկրետ մուտիտա անում ... ու տվյալ դեպքում Նաիրին ու Ռաֆայելը որպես մեղադրանք ներկայացնող կողմ պետք է ինչոր հիմնավորում ներկայացնեն ...

Չի կարելի մարդուն ուղղակի տենց պատմության մակարդակով պետական դավաճանության մեջ մեղադրել: Անլուրջա դա,- գրել է մեկ ուրիշը։

Իսկ Հովհաննես Իշխանյանն էլ իրավամբ նկատել է․ «Թեմայի արծարծման շարունակության համար պիտի ըմբռնվի, որ հարցն անձնական չի, այլ գործ ունենք պետության շահերի, հայերի անվտանգության ու մեր երկրի հաշվին այլոց համար աշխատող մեկի հետ։ Եթե անձնական պրիզմայով ես մոտենալու հարցին, ինչպես վերևում գրել ես, ապա խնայելու ես մեկին, որը բազմաթիվ զրպարտությունների, Հայաստանի բանակի քանդման, հերոսների նվաստացման ու վարկաբեկման, Հայաստանին իր դաշնակիցների ու գործընկեր երկների դեմ աշխատող առաջամարտիկներից է ու, ի վերջո, Հայաստանը աղետի վերածած մարմիններից մեկը։
Ընտրությունը գրեթե կատարված ա, որ որևէ անձնական կենսագրություն չի կարող վեր դասվի պետության շահերից, քանի որ պետության շահերի դեպքում 3-ից մինչև 10 միլիոն մարդու ճակատագրի ու արժանապատվության հետ գործ ունենք, իսկ անձնական հարաբերություններում նեղ խմբակների ժամանցային շահերի։
Ժամը քանիսի՞ն ես խոսելու»։ 

Մինչ այդ կապ հաստատեցինք Դանիել Իոաննիսյանի հետ՝ խնդրելով հերքել կամ հաստատել, որ տղաների հետ հարաբերություններ պարզելու է գնացել ՊՈԱԿ։
Նա հայտարարեց, որ հաշվի առնելով այն, որ նախորդ անգամվա մեր հրապարակումն իրեն դուր չի եկել, շատ կարճ մեկնաբանություն կտա։ Այն է․ «Ես ոչ մեկի վրա չեմ հարձակվել, ես ոչ մեկին չի ծեծել, ոչ մեկ ինձ չի ծեծել։ Ուրիշ ոչ մի մեկնաբանություն»։

Այնուամենայնիվ Դանիել Իոաննիսյանին հարցրեցինք, ուրեմն ինչո՞ւ եւ ինչպես են «կուլտուրական»  իրավապաշտպանին նման արարքներ վերագրվել։ Դանիել Իոաննիսյանն ասաց․ «Դե, տարբեր մարդիկ տարբեր բաներ են գրում, իմ մեկնաբանությունը էդքանն է»։