Իրեն Հիսուսի հետ համեմատող Փաշինյանը վերջում հիշեց Սուրբ Հարության տոնի մասին

Իրեն Հիսուսի հետ համեմատող Փաշինյանը  վերջում հիշեց Սուրբ Հարության տոնի մասին

 Նիկոլ Փաշինյանը  նապխորդ տարի նոյեմբերին Միլանի եկեղեցում ասում էր․«Մենք քարոզում ենք սեր, ես ինքս, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր սեր քարոզում, բայց երբ որ եկավ ժամանակը, նա մտավ տաճարի տարածք և շուռ տվեց սեղանները՝ ասելով, որ այս սրբության տաճարը դուք դարձրել եք առևտրի և դալալության միջավայր: Նույնիսկ Հիսուս Քրիստոսը մտավ տաճար և շուռ տվեց էն սեղանները, որտեղ պղծվում էին սրբությունները»։

Իրեն Քրիստոսի հետ համեմատող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա լայվում խոսելով առաջիկայում  հայերիս համար սրբազան տոների ու հիշատակների մասին, մոռացավ համայն քրիստոնյա աշխարհի թիվ մեկ՝ Սուրբ Հարության տոնն ու   միանգամից անցաավ  Ապրիլի 24-ին ու Մայիսի 9-ին միջոցառումներին, որոնք  ՀՀ քաղաքացիների համար  այս տարի արգելված  են  լինելու։ Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության ու Շուշիի ազատագրման  հիշատակներին նվիրված որևէ միջոցառման ՀՀ քաղաքացիների մասնակցությունը  սահմանափակվի, քանի որ  ակնհայտ է, որ սովորական ընթացակարգով կլինի, միայն արարողակարգային կլինեն։Եվ միայն վերջում Նիկոլ Փաշինյանը, չի բացառվում, որ ինչ-որ մեկի հուշելով, հիշեց , որ վաղը՝ ապրիլի 12-ին Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարության տոնն է։