Կորոնավիրուսի պատճառով Գումի մոտի կատուները սոված են

Կորոնավիրուսի պատճառով Գումի մոտի կատուները սոված են

 Կենդանասերների «Իմ կատուն» ֆեյսբուքյան էջում կենդանասերների գրությունները վկայում են, որ կորոնավիրուսն ու արտակարգ դրությունը վատ են անդրադարձել նաև մայրաքաղաքի թափառող կենդանիների վրա։ Քնքուշ Կիրակոսյան օգտատերն, օրինակ գրում է․

« Կենդանասերներ ջան տրանսպորտ չլինելու պատճառով գումի շուկայի կատուները սոված են մնում.մայրս տաքսիով գնում կերակրում ա,բայց էլ չի կարողանում ցածր թոշակ ա ստանում, որը չի հերիքում ոչ մի կերպ.սա երկար չի տևելու,ամեն մեկը որ մի անգամ գնա կամ մեքենայով օգնի մեծ գործ արած կլինի.շնորհակալ եմ. սպասում եմ արձագանքների»։ Գրության տակ օգնելու պատրաստակամություն հայտնողներ դեռ ոնց որ թե չկան։

Մի օգտատեր էլ արձագանքել է այսպես՝ «Կատուները տենց խեղճ չեն, ինքնուրույն էլ ուտելիք կճարեն, մանավանդ էնտեղ: Ի դեպ շուկան բաց էր ու լիքը մարդ կար», ինչից կենդանասերը վիրավորվելով՝ պատասխանել է․ «Բա ո՞վ ա խեղճը, մարդի՞կ․․․ չեք ուզում, մի օգնեք ու առանց իմանալու մի խոսեք, խնդրեմ, լիքը մարդը դեռ ոչինչ չի նշանակում»։