Լենա Նազարյանը միակ դժգոհը չէ

Լենա Նազարյանը միակ դժգոհը չէ

 ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ազգային ժողովի պատգամավորներին հայտնել է, որ երկրորդ կիսամյակի պարգևավճարները՝ ապրիլ, մայիս, հունիս ամիսների պետք է փոխանցվի կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին։ Տեղեկություն ունեինք նաև, որ սա որոշ իմքայլականների մոտ՝ Արուսյակ Ջուլհակյան, Արփինե Դավոյան, և ոչ միայն կանանց, այլև մի քանի տղամարդ պատգամավորների շրջանում դժգոհություն է առաջացրել, նրանք մտել են Միրզոյանի մոտ ու դժգոհել, որ այդպես հնարավոր չէ։

Այնպես, որ «500 հազարը քիչ է» -ի մասին հրապարակավ հայտնած Լենա Նազարյանը միակը չէ։ Հարցն ուղղեցինք հենց Արփի Դավոյանին, որն ասաց, որ հարմար չէ՝ չի կարող խոսել։ Հարցը գրավոր ուղարկեցինք պատգամավորի մեսենջերին՝ խնդրելով ասել՝ այո կամ ոչ, կամ մեկ նախադասությամբ անդրադադառնալ։ Պատգամավորը կարդացել է հարցը ու չի պատասխանել, շատ զբաղված է ու հարմար չէ։ Նույն խմբակցությունից Արմեն Խաչատրյանն էլ ասաց, որ իր կարծիքով՝ դժգոհողներ չպետք է լինեն ու այսքանով թեման ամփոփեց։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից էլ տեղեկացանք, որ խոսքը ոչ թե միայն առաջին ու երկրորդ, այլև ողջ տարվա կտրվածքով պարգևավճարների մասին է։

Հիշեցնենք,որ Էդմոն Մարուքյանն ինքը գրությամբ դիմել էր Նիկոլ Փաշինյանին առաջարկով, որպեսզի բոլոր բարձրաստիճան անձանց պարգևավճարները և նախարարների աշխատավարձերն այս ժամանակահատվածում «վերացվեն» ։

Դատելով նրանից, որ Էդմոն Մարուքյանը դեռ պատասխան չի հրապարակել, այն դեռ չի ստացել։