Հայ ռազմագերիներին խոշտանգում են, Արցախի ղեկավարությունը գերեվարված է, բայց դե կարևորը բարի կամքն է

Հայ ռազմագերիներին խոշտանգում են, Արցախի ղեկավարությունը գերեվարված է, բայց դե կարևորը բարի կամքն է

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն, անդրադառնալով ՀՀ պետական սահմաանը հատած ադրբեջանցի  զինծառայողին Բաքվին հանձնելու հայկական կողմի հայտարարությանը, շեշտել է՝ հայ ռազմագերիներն ավելի քան երեք տարի է՝ Բաքվի բանտերում խոշտանգվում են, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը նույնպես գերեվարված է, իսկ ՀՀ իշխանությունները, «որպես բարի կամքի դրսևորում», ադրբեջանցի դիվերսանտին հանձնում են Բաքվին։

«Մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ արդեն ավելի քան երեք տարի է՝ Բաքվի բանտերում են (որոշները՝ խոշտանգումների ենթարկված)։

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կես տարի է՝ գերեվարված է Ադրբեջանի կողմից։

Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 300 քառակուսի կմ գրավված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից։

Ադրբեջանը հավակնում է Հայաստանի նոր տարածքների ու խոսում է վերջնագրերով։

Այս ամենին զուգահեռ՝ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները ադրբեջանցի դիվերսանտին հետ են հանձնում «որպես բարի կամքի դրսևորում»։

Հայաստանում ամենապաշտպանվածը Թուրքիայի և Ադրբեջանի զինվորներն են, որոնք համատեղության կարգով նաև մեր ցեղասպաններն են։

Բայց դե, իհարկե, բարի կամքն ավելի կարևոր է»,- գրել է թյուրքագետը։