Հայկական բանակն արժեզրկելու գործին միացել է Կենտրոնական բանկը. Էդգար Ղազարյան

Հայկական բանակն արժեզրկելու գործին միացել է Կենտրոնական բանկը. Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայկական բանակն արժեզրկելու գործին ուշացումով միացել է նաև Կենտրոնական բանկը
Կենտրոնական բանկի Facebook սոցիալական ցանցի պաշտոնական հաշվի վրա հրապարակվել է մի տեղեկություն, որից պարզ է դառնում, որ 2022 թվականի հունվարի 28-ից շուրջ երեք ամիս անց որոշվել է թողարկել Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված ոսկե և արծաթե «ուշադրամներ»։
Ուշացումով «ուշադրամներ» թողարկելը հնարավորություն կտա Հայաստանի կառավարությանը հայկական բանակը թշնամուն հանձնելու դիմաց ստանալ 10․000 և 1․000 դրամ անվանական արժեք ունեցող ոսկուց և արծաթից մետաղներ։
Հ․Գ․ Հավանաբար, այդ որոշումը նախապես համաձայնեցված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և պատճառ չի հանդիսանա Հայաստանի դեմ նոր պատերազմ սկսելու համար։ Մի գուցե հանուն խաղաղության օրակարգի պետք չէր գնալ նման արկածախնդրության»։