Այս դիետան կարող է օգնել պայքարելու քաղցկեղի դեմ

Այս դիետան կարող է օգնել պայքարելու քաղցկեղի դեմ

Գիտնականները բացահայտել են այն սննդակարգը, որը կարող է օգնել մարդուն պայքարել քաղցկեղի դեմ։ Nature Communications-ի փոխանցման համաձայն, նիդերլանդացի մասնագետները ուսումնասիրել են հատկապես ցածրկալորիականության դիետան՝ քաղցկեղի դեմ պայքարում։ Ըստ հրապարակման, ավելի քան 10 տարի իրականացված նախակլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ քաղցած մնալը կարող է պաշտպանել քաղցկեղով հիվանդ մկներին ուղեկցող էֆեկտներից, որոնք հատուկ են հատկապես քիմիաթերապիային, միաժամանակ նաեւ բարձրացնելով չարորակ նորագոյացության զգայունակությունը քիմիաթերապիայի հանդեպ»,- ասված է հրապարակման մեջ։ Կարճ ժամանակով քաղցած մնալը եւ քաղցի իմիտացիանկարող են պաշտպանել բջիջները սթրեսի ենթարկվելուց, ներառյալ նաեւ այնպիսի սթրեսից, որը բջիջը ենթարկվում է քիմիաթերապիայի ժամանակ, միաժամանակ նաեւ դարձնելով քաղցկեղային բջիջները ավելի զգայուն եւ խոցելի քիմիաթերապիայի համար։ Բացի այդ, քաղցած վիճակում բջիջները սկսում են վերականգնվել, նշել են գիտնականները։