Դա պաշտպանական բնազդ է` անվերջ նվաստացման պայմաններում

Դա պաշտպանական բնազդ է` անվերջ նվաստացման պայմաններում

Մի շատ հետաքրքիր հոգեբանական եզրույթ գոյություն ունի` կոչվում է «energy of humiliation», թարգմանաբար նշանակում է նվաստացման էներգիա։

Հոգեբանների կարծիքով, մարդ արարածը կարող է դիմանալ շատ զրկանքների և արհավիրքների, բայց անընդհատ նվաստացմանը չի դիմանում։

Նա կամ ընբոստանում է կամ ինքնասպանություն է գործում։

Նույն մեխանիզմները գործում են նաև մարդկային զանգվածների (ցեղեր, ժողովուրդներ, ազգեր) հոգեբանական կառուցվածքի մեջ։ Նսեմացված ժովովրդի մեջ կուտակված «նվաստացման էներգիան» վաղ թե ուշ պայթում է, սա անխուսափելի է։

Այս պարագայում պետք է պարզապես հասկանալ, որ չկա ոչ մի «անտարբերություն» ժողովրդի մեջ, ուղղակի չկա։
Մարդկանց անտարբերությունը պարզապես պաշտպանական բնազդ է` անվերջ նվաստացման պայմաններում։

Իմիջայլոց, վստահ եմ` նկատել եք, թե որքան է բարձրացել հանրային ագրեսիան։

Սա անխուսափելի հանրային պայթյունի նշան է։ Պետք է շատ պարզ և հստակ հասկանալ, որ այս իշխանությունը իր հակահայկական, հակապետական, թրքահաճո, ադրբեջանամետ քաղաքականությամբ ոչ միայն վտանգում է Հայաստանի և Արցախի ֆիզիկական  գոյությունը, այլ նաև ամեն օրվա ռեժիմով, գրեթե իրենց բոլոր քայլերով հավասարեցնում է գետնին հայ ժողովրդի պատիվը, ինքնահարգաքը, արժանապատվությունը։

Եւ եթե այս իշխանությունը լրիվ զուրկ է մարդկային Էմպատիայից, ապա մարդկանց բացարձակ մեծամասնությունը չի կարող նորմալ ապրել նվաստացման զգացմունքի ներքո: