Գիտե՞ք, թե ինչու է լուռ քաղաքակիրթ աշխարհը և միջազգային հանրությունը

Գիտե՞ք, թե ինչու է լուռ քաղաքակիրթ աշխարհը և միջազգային հանրությունը

Ու սա այն ազգն ա, որ երբ շենքի հարևանը մեքենայով փակում ա մյուսի հարևանի մեքենայի դիմացը՝ հելնում ու իրար մեր են ք... իրար կոկորդ փռթում, արյուն թափում, բայց հիմա 120 000 արցախցի 25 օր ա լուռ հետևում ա իրենց շրջափակած և հումանիտար աղետի հասցրած 1000֊1500 ադրբեջանցիներին։ 
Իսկ գիտե՞ք թե ինչու է լուռ քաղաքակիրթ աշխարհը և միջազգային հանրությունը, որովհետև իրենց հավատալն էլ չի գալիս, որ 1000֊ից 1500 հոգի ադրբեջանական «ղախպեք» որոնց հալալ կեսը կին ու աղջիկ են, կարող են շրջափակել 120 000 Արցախցիների։ Ուղղակի խնդրում եմ մեկ անգամ էլ վերլուծել այս խոսքերը՝ 1000 հոգով 25 օր է շրջափակել են 120 000 Արցախցու, Արցախը հասցրել են հումանիտար աղետի շեմին, բայց 120 000 Արցախցի լուռ ու մունջ նստած լսում ա Արցախի ապիկար իշխանությունների «Գյուլնազ տատու հեքիաթները» և համակերպվում իրենց դանդաղ ոչնչացման հետ, լավ դուք իրո՞ք էս աստիճանի անտարբեր եք դառել։ 

Կարծում եմ Արցախի բնակչությունը իր սեփական մաշկի վրա վաղուց զգացել է, որ միջազգային հանրությունը թքած ունի էս ամենի վրա, ինչպես թքել է 44 օրյա պատերազմի ժամանակ, դրանից առաջ և այլ բազմաթիվ հարցերում, միշտ լռել են ու լռելու են, իսկ մեջտեղում միայն մենք ենք տուժել։ Մտահոգ Արցախցիները ճիշտ կլիներ եթե առաջնահերթ ազատվեին իրենց շրջափակած իշխանությունից, որոնց անգործությունը և անպիտանելիությունը Արցախը հասցրեց այս օրի, հասցրեց Արցախի 75% տարածքների կորստին, բայց փոխարենը լուռ ու հնազանդ ենթարկվում են այս ամենին ու դեռ ուզո՞ւմ եք, որ էսքանը տեսնելով ինչոր մեկը ձեզ օգնի, առաջնահերթ սկսեք ինքներդ։ 

Եթե 1000 ադրբեջանցի կարողանում է այս վիճակի հասցնել 120 000 Արցախցու՝ ուրեմն մեղքը փնտրեք առաջնահերթ ձեր մեջ։ Հույսներդ դրել եք ձեր սիրելի ռուս խաղաղապահների վրա, բայց նրանք էլ ոչինչ չեն անում մեկնաբանելով, որ «Չե՛ն ուզում ավելի բարդացնել իրավիճակը», իսկ սրանից լուրջ էլ ի՞նչ կարող ա լինել, երբ 120 000 մարդ սովամահ լինելու շեմին ա, չեն կարողանում անգամ տարրական կարիքները հոգան, մի կերպ են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին տեղափոխում Երևան, սրանից լուրջ կլինի մեկ էլ երբ ադրբեջանցիների նամազը Ստեփանակերտում լսվի, իսկ 120 000 Արցախցու հայացքը կրկին դեպի միջազգային հանրությանը կլինի, օգնություն կանչելով։
 Սա մեր ողբերգությունն ա, որի միակ մեղավորը մենք ենք, մեր լռությունը ու հանդուրժողականությունը։

Էմիլ Մարկոսյան