Ամերիկացի եւ իրանցի զինվորականների միջեւ բախումների հետեւանքով 9 իրանցի զինվորական է զոհվել

Ամերիկացի եւ իրանցի զինվորականների միջեւ բախումների հետեւանքով 9 իրանցի զինվորական է զոհվել

Առ այսօր, ամերիկացի եւ իրանցի զինվորականների միջեւ Պարսից ծոցում տեղի ունեցած ուղիղ բախումների հետեւանքով զոհվել է 9 իրանցի զինվորական, որոնք եղել են Իրանի ԶՈՒ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը, վկայակոչելով ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար, գեներալ Ալի Ռըզա Թենգսիրիին։ Վերջինս նկատել է, որ իրանական եւ ամերիկյան ռազմածովային ուժերի միջեւ հաճախ են ուղիղ մարտական բախումներ լինում եւ դրանց մի մասը չի լուսաբանվել մամուլում։ Ի պատասխան, Իրանը հասցրել է ինը հարված, ըստ զոհված զինվորականների թվի։ Այլ մանրամասներ գեներալ Թենգսիրին չի ներկայացրել։