Զոհված հերոսի հորը բերման ենթարկելու համար «Եռաբլուրը» կարմրել է

Զոհված հերոսի հորը բերման ենթարկելու համար «Եռաբլուրը» կարմրել է

Ազատ Արթուրի Ասոյանը զոհվել է Արցախի Հանրապետության առաջնագծում, ադրբեջանական կողմի դիվերսիոն խումբը հետ մղելիս։  Նա իր մարտական ընկերների հետ ԼՂՀ հյուսիսային հատվածում հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությունը հետ է մղել, որի արդյունքում զոհվել է հերոսական մահով, իսկ հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ և հետ շպրտվել ելման դիրքեր։ Ազատ Ասոյանը Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող էր, զորացրվելուց հետո պատրաստվում էր շարունակել ուսումը։ Ազատ Ասոյանը մասնակցել է 2009 թվականին կայացած Հայաստանի ձյուդոյի պատանեկան առաջնությանը, որի արդյունքում դարձել է 81 կգ քաշային խմբում Հայաստանի ձյուդոյի չեմպիոն Նրա զորացրվելուն մնացել էր 10 օր։ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը  հերոսին վերջին հրաժեշտը տվել են զինծառայողի հայրական տանը։ ՀՀ Նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով «Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար»։ 2014 թ. օգոստոսի 2-ին զինվորական կարգով հողին են հանձնել Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Հիշում եմ, երբ նշանադրվել էր Ազատի եղբայրը՝ Սարո Ասոյանը, Ռիտա Սարգսյանն ընտանիքի հրավերով մասնակցում էր նրա նշանադրությանը։ Սա գրում եմ նրա համար, որ պատկերացնեք՝ նախկինների ուշադրությունը զոհված զինվորների, նրանց ծնողների, հարազատների նկատմամբ։ 

Նիկոլ, դու երբևէ մասնակցե՞լ ես որևէ շարքային զինվորի հուղարկավորությանը։ Եթե մասնակցած լինեիր ու իմանայիր ի՞նչ բան է Զինվորը, Ազատ Ասոյանի հորն այսօր  բերման չէիր ենթարկի։ Ի դեպ հանկարծ չասես՝ ես ի՞նչ կապ ունեմ, Հայաստանում ինչ կատարվում է՝ քո հրահանգն է։ Զոհված հերոսի հորը  բերման ենթարկելու համար Եռաբլուրը կարմրել է։ Երբ իշխանությունն ամոթ չի ունենում, Եռաբլուրն է նրա փոխարեն  կարմրում։ 

Հիշեցնենք, որ այսօր ավտոերթի մասնակիցներից 91 անձ բերման է ենթարկվել։