Թրամփը երկրներին ու Պետքարտուղարին 7 օր ժամանակ է տվել  

Թրամփը երկրներին ու Պետքարտուղարին 7 օր ժամանակ է տվել  

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ երեկոյան  ստորագրել է հրամանագիր, որով վիզային սանկցիաներ կկիրառվեն այն երկրների նկատմամբ, որոնք կհրաժարվեն կորոնավիրուսի համավարակի պայմաններում իրենց քաղաքացիներին վերադարձնել ԱՄՆ-ից։

«Երկրները, որոնք հրաժարվում են կամ անհիմն կերպով հետաձգում են իրենց քաղաքացիների վերադարձը համավարակի ընթացքում , որն առաջացել է  SARS-CoV-2-ի տարածման ընթացքում, ամերիկացիների համար անթույլատրելի ռիսկեր են ստեղծում», - ասված է Թրամփի հրամանագրում։

Այս մասին հաղորդում է Interfaxs-ը։ Թրամփը Պետքարտուղարին ծանուցումը ստանալուց հետո 7 օր ժամանակ է տվել , անցնել վիզային ռեժիմների սահմանափակումներին ծրագրին ու դրա իրագործմանը։ Այսինքն՝ նման երկրների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու մասին:Սահմանված պատժամիջոցները կդադարեն գործել միայն այն ժամանակ, երբ ներքին անվտանգության նախարարը պետքարտուղարին տեղեկացնի, որ օտարերկրյա պետությունն առանց անհիմն ձգձգումների վերականգնել է իր քաղաքացիների ընդունումը։

Սրանից երկու օր առաջ ԱՄՆ նախագահը ստորագրել է նաև Լուսնում հանածոներ պեղելու մասին հրամանագիր, որը ռուսաստանյան «Ռոսկոսմոս» ընկերության բարձրաստիճան պաշտոնյան՝ Սերգեյ Սավելևը արդեն որակել է որպես՝ «մոլորակների փաստացի նվաճման» մասին ու տիեզերական տարածությունները շահագործելու ագրեսիվ հրամանագիր։