Ազգային հավաքականի մարզիչը ստիպել է ֆուտբոլիստին սափրել մորուքը

Ազգային հավաքականի մարզիչը ստիպել է ֆուտբոլիստին սափրել մորուքը

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Ֆյոդոր Կուդրյաշովը Ռուսաստանի ֆուտբոլային միության կայքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է սափրել մորուքը 2018-ի Մունդիալի խաղերի ժամանակ։ Թուրքական «Անթալյասպոր»-ում հանդես եկող ռուս մարզիկը պատմել է, որ իր երկար մորուքը դուր չի եկել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովին։

Մարզիչը մի քանի անգամ ակնարկել է, որ Կուդրյաշովը հարկ է, որ սափրի մորուքը։ Սկզբում մարզիկը կարճացրել է մորուքը, սակայն երբ Չերչեսովը կրկին դժգոհություն է հայտնել, ամբողջությամբ սափրել է այն։ Մարզիչը հայտարարել է, որ ֆուտբոլիստը մշտապես պետք է լավ տեսք ունենա։ Արդյունքում էլ Կուդրյաշովը համաձայնել է, որ այդքան երկար մորուքը ֆուտբոլիստի համար արդեն չափազանց կլիներ։