Եթե անգամ ձկնաբույծները պահանջը կատարեն, խնդիրը, միևնույն է, չի լուծվելու

Եթե անգամ ձկնաբույծները պահանջը կատարեն, խնդիրը, միևնույն է, չի լուծվելու

Ձկնաբույծները, որ տեւական ժամանակ է՝ բողոքում են կառավարության ընդունած նոր որոշման դեմ, այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացնում։ Գործադիրի նոր որոշմամբ ջրային ռեսուրսների վատնումը նվազեցնելու պատրվակով գործադիրը որոշել է, որ 2024թ․-ից ձկնաբուծարարները կաշխատեն փակ ցիկլով։

«Արագ որոշում է ընդունվել, և հունվարի 1-ից պարտադրում են, որ ձկնաբույծները ստորգետնյա հորատանցքերից օգտագործվող ջրի համար ներդնեն փակ, խնայող համակարգեր։Հապճեպ որոշում են կայացրել, անգամ ձկնաբույծների հետ քննարկում չձեռնարկեցին, հետո էլ հանդիպումներին բարձրացված հարցերին լուծում չտրվեցին։ Այս մարդիկ վարկեր են վերցրել, գյուղատնտեսության մեջ միակ ճյուղն է, որ աճ է գրանցում և արտահանմանը միտված ոլորտ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Եթե իշխանությունները 1000 ապօրինի ու տիրազուրկ հորերի կորուստների հարցը լուծեն, ջրի խնայողություն կլինի։ Հայաստանի Հանրապետությունում 70 տոկոս ջրի կորուստ կա և չեն կարողանում կրճատել։ Եթե անգամ ձկնաբույծները այս պահանջը կատարեն և ջուրը կրճատեն, խնդիրը, միևնույն է, չի լուծվելու»։ Դրանով ծախսերը կմոտենան ինքնարժեքին և այլևս նրանց ապրանքը մրցունակ չի լինի։ Կամ չեն պատկերացնում՝ ինչ է կատարվում ոլորտում, կամ էլ միտումնավոր տանում են նրան, որ ոլորտը փակվի»,- հավելեց նա։