ՀՀ-ն դադարեցրել է «Միր» քարտեր ընդունել ԱՄՆ-ի պատճառով․ Պեսկով

ՀՀ-ն դադարեցրել է «Միր» քարտեր ընդունել ԱՄՆ-ի պատճառով․ Պեսկով

Հայաստանի բանկերը ապրիլից դադարեցրել են «Միր» քարտերի ընդունումը ոչ թե Երևանի քաղաքականության, այլ՝ ԱՄՆ աննախադեպ ճնշման պատճառով։ Այդ մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Շատ երկրներ բախվում են ԱՄՆ-ի աննախադեպ ճնշմանը՝ երկրորդական պատժամիջոցների սպառնալիքին, պատժամիջոցների սպառնալիքին,- պարզաբանել է Կրեմլի խոսնակը,- Իհարկե, տնտեսական կառույցները, ընկերությունները, բանկերը և այլ հաստատությունները միջոցներ են ձեռնարկում ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ»: