Գնաճը կպահպանվի մոտակա ամիսներին․ Կենտրոնական բանկ

 Գնաճը կպահպանվի մոտակա ամիսներին․ Կենտրոնական բանկ

Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ վերջին շրջանների գնաճը ցածր մակարդակի է, և իրենք ավելի շատ գնաճ էին կանխատեսել, նաև մոտակա ամիսներին այդ ցածր գնաճային միջավայրը պահպանվելու է։

«Այս տարվա արդյունքներով գնաճը մեր կանխատեսումներից ցածր է ձևավորվել, և ձևավորվել է տարեկան կտրվածքով։ Ցածր գնաճային միջավայրը, որ մենք ունենք վերջին տարիներին պահպանվելու է նաև մոտակա ամիսներին։ Սա, բնականաբար, թույլ է տալիս, որ մեր դրամավարկային քաղաքականության դիրքը շարունակի մնալ ընդլայնող, ինչը արտահայտվում է և տոկոսադրույքների նվազած և նվազող վարքագծում, ինչպես նաև վարկավորման ծավալների ավելացման մեջ։

Մանրամասն՝ տեսանյութում