Գիտե՞ք Պեպսիի առեղծվածի մասին

Գիտե՞ք Պեպսիի առեղծվածի մասին

Պեպսին այն ոչ ոգելից խմիչքներից է, որը մեծ սպառում ունի: Տոնական օրերին այս հյութը Coca-Cola-ի կողքին նույնպես իր «պատվարժան» տեղն է զբաղեցնում սեղանին: Բայց, թե որտեղի՞ց եւ ինչպե՞ս է առաջացել պեպսի բառը, քչերը գիտեն: Եթե բառը շրջենք, ինչպես լուսանկարում է, կտեսնենք այն տարեթիվը, որը հրեաների ցեղասպանության օրն է՝12.09.39թ.:

Իսկ Պեպսիի հապավումը անգլերեն հետևյալն է` PEPSI P(Pay) E(Every) P(Penz) for S(Saving) I(Israel), որը թարգմանաբար նշանակում է. «Վճարեք ամեն մի սենթն Իսրայելի փրկության համար»:

Պեպսիի հիմնադիրն է հանդիսանում Կալեբ Բրեդհեմը: Նա ժամանակին ստիպված էր դուրս գալ բժշկական ինստիտուտից, քանի որ հոր գործերը շատ վատ էին ընթանում: Ուստի ապրելու համար միակ ելքը սեփական գործ սկսելն էր, որն էլ Կալեբն արեց: 1893 թվականին նա բացեց իր դեղատունն ու սկսեց վաճառել սոդայով ջուր: Կալեբն այնպիսի մարդկանցից էր, որ տեղում հանգիստ չէր նստում և նա օրերով կարող էր տարբեր փորձեր անել՝ հիմնվելով իր ունեցած գիտելիքների վրա:

Հենց այդ փորձերի արդյուքնում էլ Կալեբը մի օր տեսնում է, որ Կոկա-կոլայի նման համով մի հյութ է ստացվել, որն ինքը նախատեսել էր ստամոքսի ցավի դեմ որպես հակամիջոց: Այդ հյութը նա անվանեց Brad’s Drink, որի նախնական բաղադրության մեջ մտնում էր վանիլին, պեպսին, տրոպիկական մրգերի յուղ, շաքար, կոլայի պտուղներից պատրաստած հեղուկ և այլն: Բայց Կալեբը դժգոհ էր հյութի անունից, քանի որ հնչեղ չէր, և հարկավոր էր փոխել այն: Դե ամենալավ տարբերակը ծագման մասին ներկայացնելն է և քանի որ հյութի մեջ կար պեպսին և կոլա, ապա որոշեց, որ հյութը կարելի է անվանել Pepsi-Cola: Մինչև 1909 թվականը Պեպսին զգալիորեն զիճում էր: Սակայն հայտնի ավտոարշավորդ Բառնիի մասնակցությամբ գովազդը ամեն ինչ իր տեղը գցեց: Պեպսին սկսեց շատ լավ վաճառվել և Կալեբ Բրեդհեմը սկսեց հարստանալ:

Բնականաբար ամեն ինչ չէր կարող հարթ ընթանալ և Առաջին համաշխարհային պատերազմը խառնեց ընկերության խաղաքարտերը: Շաքարի գները բարձրացան, Կալեբն ընկավ պարտքերի տակ և չկարողացավ դուրս գալ: Սնանացումն այնպես արագ եղավ, որ 1922 թվականին Կալեբը վաճառեց Պեպսին: Այն գնեց Ռոյ Մեգարջելը 30 հազ դոլարով: Այստեղ մի ցավալի դեպք է լինում ընկերության պատմության մեջ, երբ սնանկացումը ձևակերպելու համար Կալեբը ստիպված էր ֆեդերալ դատարանի և ներկաների առջև հայտնել Պեպսիի ստեղծման ֆորմուլան: Սակայն Մեգարջելը նույնպես չկարողացավ պահել Պեպսիին, քանի որ 1932 թվականին ընկերությունում հրդեհ եղավ և ամեն ինչ ջուրն ընկավ: Մեգարջելին օգնության եկավ նրա գործընկերը, ով կիսով չափ գնեց Պեպսին:

Բայց Պեպսիին վիճակված չէր վերանալ և այդ այդ ծանր պահին հայտնվում է Պեպսիի փրկիչն ու այս հակամարտության գլխավոր հիմնադիրը՝ Չարլզ Գուտը: Նա հանդիսանում էր Loft Corporation խանութների ցանցի ղեկավարը: Սակայն նա Պեպսին գնելու լուրջ դրդապատճառ ուներ: Մինչ այդ նա իր խանութներում վաճառում էր Կոկա-կոլա: Սակայն վերջիններս մի քանի անգամ մերժել էին նրան տրամադրել զեղչեր: Վիրավորված Գուտը որոշեց դառնալ Կոկա-կոլային մրցակից: Եվ Գուտը հրաժարվեց իր խանութներում Կոկա-կոլայի վաճառքից, բայց մի դրվագ մնաց պատմության մեջ: Այն մարդիկ, ովքեր ցանկանում էին Կոկա-կոլա խմել, Գուտը նրանց Պեպսի էր տալիս, բայց չէր ասում, որ դա Պեպսի է: Այսպես նա իր նոր հյութը կամաց-կամաց տարածում էր: Այս լուրը գալիս հասնում է Կոկա-կոլա ընկերություն, և բոլորը սկսում են մտածել, թե ինչպե՞ս անեն, որ հանցանքի պահին Գուտին բռնեն: Այդ պատճառով Կոկա-կոլան գաղտնի գործակալներ է վարձում և ուղարկում Գուտի խանութներ: Հենց այդ օրվանից սկսվում է այս ընկերությունների դատական հավերժ պրոցեսը, քանի որ Կոկա-կոլան դատի էր տվել իր հյութի փոխարեն Պեպսի ներկայացնելու համար, իսկ Պեպսին՝ անօրինական գործակալների առկայության համար:

Այս պատմությունն այնպես էր զայրացրել Մեգարջելին, որ նա մտադիր էր Պեպսին վաճառել Կոկա-կոլային շատ էժան գնով: Կոկա-կոլան հրաժարվում է ,եւ բաժնետոմսերն ամբողջությամբ՝ 35 հազ. դոլար ընդհանուր արժեքով , ձեռք է բերում Գուտը և դառնում է ընկերության միակ սեփականատերը: