Ռուսները կարող էին Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին պարտադրել, մեզ՝ ոչ

Ռուսները կարող էին Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին պարտադրել, մեզ՝ ոչ

«Մենք պատրաստ ենք տարին մեկ ընտրություններ կրենք։ Իսկ ընդդիմությունը պատրաստ չէ ընդհանրապես ընտրություններ գնալու։ Նրանք անգամ քաղաքային ընտրություններին չեն կարողանում մասնակցել»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ վստահեցնելով, որ օրակարգում արտահերթ ընտրությունների հարց չկա։

«Ընդդիմությունը ինչ-որ օրակարգ է ձևավորում, հետո սկսում են այդ օրակարգի դեմ պայքարել, հետո սկսում են ինչ ասես խոսել։ Լավ, հասկացանք, բայց սա մանկապարտեզ չի։ Ժողովրդավար իշխանությանը ոչ մեկ ոչ մի բան չի կարող պարտադրել։ Էդ կարային Ռոբերտ Քոչարյանին պարտադրեին ռուսները, կարող էին Սերժ Սարգսյանին պարտադրեին ռուսները, մեզ ոչ մեկ չի կարող պարտադրել, որովհետև ոչ մեկ մեզ վրա լծակ չունի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։