Ինչո՞ւ Տիգրան Աբրահամյանը չի մասնակցել ՔՊ-ի ներկայացրած թեկնածուի «դեմ» քվեարկությանը 

Ինչո՞ւ Տիգրան Աբրահամյանը չի մասնակցել ՔՊ-ի ներկայացրած թեկնածուի «դեմ» քվեարկությանը 

Այսօր ընդդիմության մեծամասնությունը՝ «Հայաստան» խմբակցությունը, անհասկանալի պատճառաբանությամբ որոշեց չմասնակցել Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուի քվեարկությանը։ Թեկնածուին առաջադրել էր ՔՊ-ն։ Թեկնածուն էլ Գագիկ Բարսեղյանն է։ Ընդդիմության մյուս հատվածը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, չմասնակցելու մասին որևէ բան չհայտարարեց։ Արդեն քվեարկության ժամանակ նրանց ամբողջ խմբակցությունը գնաց փակ-գաղտնի քվեարկության։

Մենք տեղեկացանք, որ «Պատիվ ունեմ»-ը այս անգամ դեմ է քվեարկելու ՔՊ-ի ներկայացրած թեկնածուին։ Նախորդ անգամ, հիշեցնենք, երբ ՔՊ-ն ԲԴԽ անդամի համար առաջադրել էր Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը,  «Պատիվ ունեմ»-ի մեծ մասը «ազատ թողնված» որոշմամբ գնացել և կողմ էր քվեարկել, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում։ Քվեարկությանը չէր մասնակցել միայն Աննա Մկրտչյանը․ ասացին՝ ինքը ուղղակի չէր ցանկացել մասնակցել։ 

Այս անգամ էլ Հաշվեքննիչ պալատի թեկնածուի քվեարկությանը «Պատիվ ունեմ»-ն էլի ամբողջ կազմով չմասնակցեց։ Միակ չմասնակցողը Տիգրան Աբրահամյանն էր։ Պատճառը, այս դեպքում, զուտ տեխնիկական էր։ Դահլիճից դուրս գալուց հետո լրագրողները Լաչինի միջանցքի թեմայով «շրջափակում են» այս հարցերին լավատեղյակ Տիգրան Աբրահամյանին ու տևական ժամանակ «գերի պահում» նրան։ Մինչ Աբրահամյանը ազատվում է «գերությունից» ու «ապաշրջափակվում», քվեարկությունն արդեն ավարտված է լինում, և նա չի հասցնում մտնել քվեախուց և դեմ քվեարկել ՔՊ-ի ներկայացրած թեկնածուին։