ՊԵԿ նախագահի հրամանով մեկ շաբաթով գործուղվել եմ Բագրատաշեն

ՊԵԿ նախագահի հրամանով մեկ շաբաթով գործուղվել եմ Բագրատաշեն

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Օրս բացվեց Բագրատաշենում

ՊԵԿ նախագահի հրամանով մեկ շաբաթով գործուղվել եմ Բագրատաշեն և աշխատելու եմ այստեղից։ Խնդիրներ կան, խնդիրները գույքագրված են և խնդիրները շատ արագ լուծվող են, բայց խնդիրների մասին առանձին կգրեմ վաղը։ Այսօր ուզում եմ ասել հետևյալը․

Հպարտ եմ, որ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը և հպարտ եմ, որ ծառայում եմ հենց մաքսային մարմիններում։ 
Սահմանին երկրի տնտեսական անվտանգությունն ապահովող տղաներն ու աղջիկները 24 ժամ ծառայում են առանց մի րոպե շունչ քաշելու , որպեսզի մենք և մեր երեխաներն ուտենք ապահով և օրինական ճանապարհով երկիր մտած ուտելիք, որպեսզի երկար մտածված և ներդրումներ արած բիզնեսի կողքին չգա կանգնի մի ապրանք, որը ներմուծելու համար փորձում են կիրառվել զանազան հնարքներ, որպեսզի ոչ ոք չլինի արտոնյալ և պատշաճ կերպով կատարի իր հարկային պարտավորությունները։ 

Մի ժամվա ընթացքում մեկը փորձում է առանց մաքսազերծելու միրգ ներմուծել, քանի զբաղվում ես այդ մեկի հարցով, տեսնում ես, որ կողքից փորձում են սայլակներով ապրանք հանել տարածքից, 5 րոպեյից հաջորդն ուզում է առանց մաքսազերծելու մեկ այլ ապրանք ներմուծել, պտտվում տեսնում ես մի վարորդ բղավում է, որովհետև իր բեռի քաշը փաստաթղթերում նշվածից 2 տոննա ավել է և հրաժարվում է նույնիսկ զրուցել մաքսավորի հետ, որ ավելցուկի աղբյուրը պարզվի և այսպես շարունակ 24 ժամ։

Ասածս ինչ է, մենք դեռ երկկողմանի շատ երկար ճանապարհ ունենք անցնելու, երկկողմանի մտածելակերպ ու ապրելակերպ ունենք փոխելու ու ամեն մեկս պետք է ունենանք մեր մեծ լուման այս գործում։ Եվ հիշենք, որ մի կողմում ՀՀ հպարք քաղաքացի է, իսկ մյուս կողմում ՀՀ պետական իրավապահ մարմի ներկայացուցիչ (ով, իդեպ, նույնպես ՀՀ հպարտ քաղաքացի է)»

Նշենք, որ Ներսիսյանը գործուղվել է Hraparak.am-ի աղմուկ հանած նյութից հետո ։