Որոշում, որը կարող է փոխել ֆուտբոլը. մանրամասներ Եվրոպական դատարանի որոշումից

 Որոշում, որը կարող է փոխել ֆուտբոլը. մանրամասներ Եվրոպական դատարանի որոշումից

Եվրոպական դատարանը պատմական որոշում է կայացրել, որը կարող է փոխել ժամանակակից ֆուտբոլը։ Դատարանը անօրինական է ճանաչել ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի՝ 2021թ․ «Սուպերլիգայի» ստեղծումն արգելելու գործողությունները:

Դատարանը վճռել է, որ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն չարաշահում են իրենց գերիշխող դիրքը: «Սուպերլիգայի» վերաբերյալ այս կազմակերպությունների կանոնները հակասում են մրցակցային օրենսդրությանը և ծառայությունների մատուցման ազատությանը: