Ռուսաստանի Դաշնային խորհրդում խորը անհանգստությամբ են հետեւում Հայաստանում ծավալվող իրադարձություններին

Ռուսաստանի Դաշնային խորհրդում խորը անհանգստությամբ են հետեւում Հայաստանում ծավալվող իրադարձություններին

Հայաստանում տիրող իրավիճակը խորն անհանգստություն է առաջացնում եւ ցանկացած հեղափոխական փոփոխությունները վատթարացնում են իրավիճակը Ռուսաստանի բարեկամ երկրներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային կոմիտեի անդամ Սերգեյ Ցեկովը։

Նա ասել է, որ անձամբ իր համար խորը անհանգստություն է առաջացնում այն իրավիճակը, որը կա այժմ Հայաստանում, քանի որ հեղափոխական փոփոխությունները Ռուսաստանի բարեկամ երկրներում վատ է։ Նա հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան պայմանավորվել եւ ամեն բան կընթանա խաղաղ ընթացքով։