Եթե կինը ոչ թե «Փրչոտ», այլ «Քաչալ Նիկոլ» ասեր՝ «մի տասը տարի կտային»
Նոր կարդում եմ, որ Նիկոլ Փաշինյանին «Փրչոտ» անվանած կնոջ նկատմամբ քրեական հետապնդում են իրականացնում։
Փրչոտ բառի մեկնաբանությունն եմ նայում վիքիբառարանում․
մարմնի վրա թավ մազեր ունեցող, թավամազ մազերով ծածկված՝ պատված, մազակալած, Փրչոտ երես։ Շատ բրդոտ, թավաբուրդ, թավ ստևներ ունեցող, թավաստև
(փխբ․) փշանման ոստեր ունեցող, փշփշոտ (պտուղների մասին):
Այսինքն՝ եթե մարդուն ասում են թավամազ, մազակալած, շատ մազ ունեցող՝ դա ծանր վիրավորա՞նք է։ Հայաստանի բնակչության գերակշիռ մասին դուր չի գալիս, երբ տղամարդը դեմքին մազեր է պահում, թավամազ է, ուրեմն բոլորին պետք է քրեական հետապնդմա՞ն ենթարկել։ Շատ տղամարդիկ երևի մտովի պատկերացրին, որ իրենց երեխային համբուրելու ժամանակ երեխան դժգոհում է՝ դեմքիդ մազերը ոնց որ փշեր լինեն, ծակում են․․․ Դատե՞լ երեխային։
Լավ է գոնե Նիկոլ Փաշինյանը քաչալ չի։ Եթե այդ կինը «քաչալ Նիկոլ ասեր»՝ մի տասը տարի կտային։ Քաչալը արատին մոտիկ մի բան է, մարդը կարող է վիրավորվել, որ իր այիբը երեսով են տալիս։
․․․Ինչ ճիշտն է ճիշտը՝ բանակին մալինա տվող իշխանությանը միայն քաղցրիկս, հմայիչս, անուշիկս, պուպուշիկս պիտի ասեն, որ քրեական հետապնդման չենթարկվեն։ Այլ ձև չկա։
Կարծիքներ