Սանոսյանը հրապարակեց «Խաղաղության խաչմերուկի» սկզբունքները

Սանոսյանը հրապարակեց «Խաղաղության խաչմերուկի» սկզբունքները

Խաղաղության խաչմերուկի սկզբունքներն են՝ բոլոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ ճանապարհները, երկաթուղիները, օդուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկրահաղորդման գծերը գործում են սուվերենության և իրավազորության ներքո այն երկրների համար, որոնց տարածքով դրանք անցնում են։
Ամեն երկիր, իր պետական գերատեսչությունների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային վերահսկողություն, ինչպես նաև ապահովում է մարդկանց, բեռների և տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժը։

Այս մասին այսօր՝ դեկտեմբեր 15-ին, Դեպի ծով ելք չունեցող երկրների նախարարական հանդիպման շրջանակներում հայտարարել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

«Բոլոր ենթակառուցվածքները կարող են օգտագործվել թե միջպետական, թե ներքին փոխադրումներում։
Երկրները օգտվում են բոլոր ենթակառուցվածքներից փոխադարձության և հավասարության հիմունքների վրա։Կարևոր է ընդգծել նաև ենթակառուցվածքների որակի բարելավման անհրաժեշտությունը, որը կառավարության հիմնական ուղենիշերից է և մեր որդեգրած քաղաքականությունն այս հարցում ուղղված է՝ ժամանակակից տեխնոլոգիաների և ինովացիաների օգնությամբ, նոր գիտելիքների և կարողությունների խթանմամբ, վերահսկողության մեխանիզմների ընդլայնմամբ բարձացնել նաև ենթակառուցվածքների որակը»,-պնդել է Սանոսյանը։