«Ես գիտե՞ք ինչ տղա եմ, ես գիտե՞ք ամերիկացիքին ոնց եմ քննադատել», տո տնաշեն, քո գործը քննադատելը չի

«Ես գիտե՞ք ինչ տղա եմ, ես գիտե՞ք ամերիկացիքին ոնց եմ քննադատել», տո տնաշեն, քո գործը քննադատելը չի

Պատասխանելով հարցին, թե ներքին գործերի միջամտությո՞ւն էր, երբ ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ իշխանության տարբեր դեմքեր տարբեր հայտարարություններ են անում՝ ԱԺ նախագահը մեկ բան է ասում, փոխարտգործնախարարը՝ մեկ այլ բան։ «Իշխանության աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում»,- ասաց Շարմազանովը։

«Փոխարտգործնախարարը սկզբում հայտարարեց, որ որևէ խնդիր այստեղ չի տեսնում, և դեսպանն ազատ է՝ հանդիպել քաղաքական գործիչների հետ։ Դրանից հետո ԱԺ նախագահը հայտարարում է, որ ինքը չի ողջունում, դրանից հետո ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հայտարարում է, որ ինքն արտգործնախարարի հետ զրուցել է, և արտգործնախարարն ասել է, որ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ բացատրություն տալու կամ Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։ Նախ ֆիքսենք, որ այս 2 հայտարարությունների մեջ կա խորը անդունդ, և Նիկոլ Փաշինյանի քաղաքական գծին համապատասխան՝ այստեղ ևս իրողություն է փոխվում։ Էդ որ ԱԺ նախագահը չի ողջունում Կոպերկինի հանդիպումը Քոչարյանի հետ ու ասում է, որ սա ներքին գործերին միջամտում է, իսկ որ Բոլթոնը եկավ Հայաստան ու ալամ աշխարհի աչքի առաջ հայտարարեց, որ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր պատմական կաղապարներից, էդ բերանները ջուր առած ինչո՞ւ էին լռվել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Նիկոլ Փաշինյանը «Նեզավիսիմայա գազետա»-ին հարցազրույց է տալիս, ասում է՝ ես շատ խիստ եմ քննդատել ԱՄՆ-ին, տո տնաշեն, քո գործը սրան-նրան քննադատելը չի, քո գործը որպես պետության ղեկավար հարաբերություններ բարելավելն է թե՛ Ռուսաստանի, թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի, թե՛ ԵՄ-ի հետ՝ ի շահ ինձ՝ ՀՀ քաղաքացուս։ Այլ ոչ թե գնալ և ռուսական լրատվամիջոցին ասել՝ «ես գիտե՞ք ինչ տղա եմ, ես գիտե՞ք ամերիկացիքին ոնց եմ քննադատել»։ Էդ որտե՞ղ քննադատեցիր, որտեղ քննադատելու էր, չքննադատեցիր»։

Մանրամասն՝ տեսանյութում