Բժիշկը զգուշացրել է տանը երկար նստելու հետևանքների մասին
Զբոսանքի բացակայությունը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու առողջության վրա, զգուշացրել է մաշկաբան Սվետլանա Վորոժբիտը։ Նա Gazeta.Ru-ի հետ զրույցում խոսել է տանը երկար նստելու հետեւանքների մասին։
Ըստ մասնագետի, մարդիկ, ովքեր հազվադեպ են զբոսնում, դառնում են անտարբեր, և նրանք կարող են սկսել զգալ գերհոգնածություն: Բացի այդ, տանը նստելը թուլացնում է իմունային համակարգը, ինչը հանգեցնում է կանոնավոր մրսածության։
«Դա կարող է նաև հանգեցնել քնի վատ որակի: Ցածր ֆիզիկական ակտիվության դեպքում մկանների տոնուսը նվազում է, այսինքն՝ նվազում է ուժն ու տոկունությունը։ Օրգանիզմում նյութափոխանակության խանգարումներ կարող են աստիճանաբար զարգանալ»,- շարունակել է բժիշկը։
Հենց քայլելով, պարզաբանել է Վորոժբիտը, կարելի է զգալիորեն նվազեցնել բազմաթիվ հիվանդությունների, այդ թվում՝ գիրության և շաքարախտի զարգացման ռիսկը։ Քայլելը, հավելել է նա, դրական է ազդում սրտի և արյան անոթների, շնչառական համակարգի վիճակի վրա, խթանող ազդեցություն է ունենում մարսողական համակարգի աշխատանքի վրա, բարելավում է կյանքի որակն ու տևողությունը։
Կարելի է կանոնավոր զբոսանքի սովորություն ձեռք բերել՝ սկսելով օրական 30 րոպեից, խորհուրդ է տվել բժիշկը։
Զբոսանքից հետո տրամադրությունը բարելավվում է, մարդը դառնում է ավելի հանգիստ, կենտրոնացած, ուշադիր, ավելի լավ է հիշում նոր տեղեկությունները։
«Քայլելը նաև ամրացնում է ոսկորները, մկանները և հոդերը, կանոնավոր զբոսանքները լավ կանխարգելում են ողնաշարի հետ կապված խնդիրները, իսկ եթե, օրինակ, սկանդինավյան քայլք եք անում, ոչ միայն ձեր ոտքերի, այլև ձեռքերի մկաններն են ակտիվանում»,-ասել է նա։
Կարծիքներ