Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լիբիայի հարցը

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լիբիայի հարցը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Բեռլինում՝ Լիբիայի հարցով միջազգային խորհրդաժողովի մեկնարկից առաջ, հանդիպել է իր թուրք գործընկերոջ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պուտինը նշել է, որ Մոսկվան և Անկարան լավ քայլ են կատարել ՝ հորդորելով կողմերին դադարեցնել կրակը Լիբիայում: Այսպիսով, Ռուսաստանը և Թուրքիան ստեղծել են նախադրյալներ ՝ Բեռլինում համաժողովն անցկացնելու համար: Պուտինը հավելել է, որ հույս ունի շարունակել երկխոսությունը Լիբիայի վերաբերյալ և լուծել հակամարտությունը:

Լիբիայի հարցով միջազգային խորհրդաժողովի շրջանակներում, ճգնաժամի լուծման ուղղությամբ, ակնկալվում է կարծիքների փոխանակում: Նախատեսվում է քննարկել ռազմական գործողությունների վաղաժամկետ դադարեցման, պատերազմող կողմերի հաշտեցման և ՄԱԿ-ի հովանու ներքո քաղաքական երկխոսության սկսման հարցերը, ասվում է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: