Ղազախ մարզիկը ամուսնացել է սեքս-տիկնիկի հետ

Ղազախ մարզիկը ամուսնացել է սեքս-տիկնիկի հետ

Ղազախստանցի մարմնամարզիկ Յուրի Տոլոչկոն որոշել է ամուսնանալ սեքս- տիկնիկի հետ: «Նա գեղեցիկ է և «խելացի», հանգիստ և համբերատար, նաև գիտի դժվար պահերին լսել և աջակցել»,-այսպես է իր զուգընկերուհու մասին արտահայտվել Յուրին, ում չի անհանգստացնում իր ընկերուհու տիկնիկ լինելը: Զույգը ոչ միայն միասին ճանապարհորդում է, այլ նաեւ գնում ռեստորաններ, հարցազրույցներ տալիս: 

Ավելին՝ Instagram-ի միջոցով ղազախ մարզիկը հայտարարել է, որ ամուսնության առաջարկ է արել եւ շուտով ինքն ու Մարգոն ամուսնանալու են: Ի դեպ, Մարգոն եւս Instagram-ում ունի էջ, որի հետեւորդների թիվն անցնում է 75 հազարը։