Գագիկ Ծառուկյանը միանգամից գնացել է ԱԱԾ

Գագիկ Ծառուկյանը միանգամից գնացել է ԱԱԾ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին դատարանը Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, խափանման միջոց ընտրեց կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով։

Լրագրողների հետ զրույցում նրա պաշտպաններից Սամվել Դիլբանդյանն ասաց, որ Ծառուկյանն արդեն գնացել է ԱԱԾ, քանի որ որոշումն իր համար կանխատեսելի էր։

«9 ժամ նիստ անցկացնելուց հետո, այսօր որոշումը հրապարակելն արդեն խոսում է համապատասխան տրամադրության մասին։ Միանշանակ բողոքարկվելու է Վերաքննիչ դատարան»,֊նշեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 16-ի երեկոյան։ Ծառուկյանը մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։ ԲՀԿ խմբակցության ղեկավարը պնդում է` սա քաղաքական հետապնդում է, իշխանությունները հակադարձում են` սա մաքուր իրավական գործընթաց է: