Տիգրան Ուրիխանյանը առաջարկում էր չգրանցել 2 նույն սեռերի ամուսնությունը. կառավարությունը մերժեց

Տիգրան Ուրիխանյանը առաջարկում էր չգրանցել 2 նույն սեռերի ամուսնությունը. կառավարությունը մերժեց
Կառավարության այսօրվա նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարի ժամակավոր պաշտոնակատար Արսեն Մանուկյանը ներկայացրեց ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախագիծը, որով առաջարկվում էր` «Ընտանեկան օրենսգրքում» լրացում կատարել` այդպիսով արգելելով երկու նույն սեռի անձանց միջեւ ամուսնությունը։



Փոխնախարարը նշեց, որ սահմանադրությամբ եւ ընտանեկան օրենսգրքով արդեն այդ հարցը կարգավորված է. չի գրանցվում 2 նույն սեռի ամուսնությունը։ Վարչապետի ժամակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարցադրում կատարեց. «Ենթադրենք 2 տղաամարդ ու 2 կին դիմել են զագս, ասում են մենք ուզում ենք ամուսնանալ, կա՞ ճանապարհ, որ նրանց ամուսնությունը կգրանցվի»։ Մանուկյանը տվեց բացասական պատասխան. «Այդ հարցը կարգավորված է»։ Կառավարությունը չընդունեց պատգամավորի առաջարկած նախագիծը։



**Աննա Պապիկյան**