ՀՀ ինքնիշխանությանը, անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը անվերապահ աջակցություն ենք հայտնում․ Մեցոլա

 ՀՀ ինքնիշխանությանը, անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը անվերապահ աջակցություն ենք հայտնում․ Մեցոլա

«Արևելյան հարևանության շրջանակներում Հայաստանը կարևորագույն գործընկեր է մեզ համար։ Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը, անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը»։ Այս մասին քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ստրասբուրգում իր ելույթում հայտարարեց Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

«Մենք հավատարիմ ենք մնում Հայաստան-Ադրբեջան խաղաղության աջակցման բոլոր առաջարկություններին։ ԵՄ-ն կշարունակի աջակցել այս հարցում։ Մենք բարձր ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի առաջնորդությունն ու Հայաստանի ժողովրդավարամետ ուղին»,- հավելեց Մեցոլան։