ՀՀԿ-ականներն իրենք հո գիտե՞ն՝ ով է իրենց գրպանում եղել․ Քոքոբելյանը՝ «գրպանային ընդդիմության» մասին

ՀՀԿ-ականներն իրենք հո գիտե՞ն՝ ով է իրենց գրպանում եղել․ Քոքոբելյանը՝ «գրպանային ընդդիմության» մասին
Այսօր արդեն իսկ ձևավորված «Մենք՞ դաշինքի մասը կազմող «ազատ դեմոկրատներ» կոսւակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը խոսեց գրպանային ընդդիմության մասին՝ քննադատելով այդ երևույթը, քննադատեց նաև այն ուժերին, որոնք արդեն իրենց համար տեղեր են ամրագրում հաջորդ խորհրդարանում՝ հայտարարելով, թե իրենք լինելու են երկրորդ ուժը, երրորդ ուժը և այլն։









**Hraparak.am**-ը հետաքրքրվեց Քոքոբելյանից, թե ում նկատի ունի գրպանային ընդդիմություն ասելով՝ հիշեցնելով, որ ՀՀԿ-ն է այդ մասին հաճախ ակնարկում։ Նաև հարցրինք՝ ինչպե՞ս են լինելու ուժեղ ընդդիմություն իրենք և ո՞ր ուժն են լինելու խորհրդարանում։





Քոքոբելյանը նախ նշեց, որ իրենք հավակնում են լինել այն գլխավոր ընդդիմախոսը իշխանությունների, որը բովանդակային առումով և Հայաստանի զարգացման տեսլականի առումով նոր թարմություն կբերի ՀՀ քաղաքական դաշտում։





Հետո նկատեց՝ քաղաքական ուժերը, անընդհատ կրկնելով, թե իրենք երկրորդ կամ երրորդ ուժն են լիենելու, այդպես խորհդրարանում տեղ չեն ապահովելու։



Իսկ թե որ քաղաքական ուժերին է նա համարում գրպանային ընդդիմություն, «Ազատ դեմոկրատների» առաջնորդն ասաց․ «Այն բոլոր քաղաքական ուժերին, որոնք ժողովրդին մեկ այլ բան ասելով հայտնվել են պառլամենտում և արել են մեկ այլ բան։ Օրինակ՝ ճակատագրական քվեարկությունների, առանցքային հարցերի հետ կապված՝ իրենք դրսևորել են ճիշտ այնպես, ինչպես Հանրապետականը ցանկացել է։ Եվ դա ՀՀ քաղաքացիները շատ լավ հիշում են»։









Ըստ Քոքոբելյանի՝ Հայաստանում քաղաքական ուժեր կան, որոնք այլ երկրների շահերն ավելի լավ են պաշտպանում, քան այդ երկրների դեսպանները՝ նշելով, որ այսօր Հայաստանում քաղաքական դաշտի առողջացման բացառիկ հնարավորութուն կա։









Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի «գրպանի ընդդիմություններին», Քոքոբելյանն ասաց․ «Իրենք հո գիտե՞ն՝ ով է իրենց գրպանում եղել։ Եվ լավ կլինի՝ այդ հարցն ուղղեք Հանրապետական կուսակցությանը։ Վերցրեք 5-րդ գումարման Ազգային ժողովի քվեարկությունները և նայեք, թե ով ինչպես է քվեարկալ և ինչպես է բացատրել, թե ինչպես է ժողովրդի դեմ քվերակում։ Հանրապետական կուսակցությունը շատ նախագծեր է բերել, որոնք ժողովրդի դեմ են եղել, նույն 1000 դրամների նախագիծը, նույն Սահմանադրությունը, նույն Ընտրական օրենսգրքի հետ կապված։ Ես զարմանում եմ, որ նման հարցերը մինչև հիմա ուղղակի արծարվում են»։









Անդրադռանալով ՀՀԿ-ի՝ իշխանություններին ուժեղ ընդդիմություն լինելու մասին հարցին՝ Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ իր կարծիքով՝ ՀՀԿ-ն նախ պետք է ապացուցի, որ ինքը, որպես քաղաքական ուժ, կարողացել է առնվազն ինքնամաքրվել։









«Իհարկե, ընտրությւոնը հնարավորություն է նրանց համար ինքնամաքրվելու։ ՀՀԿ-ում ևս կան քաղաքական մարդիկ, բայց, ի հեճուկս այս իրավիճակի, կասեմ, որ իրենք չեն կարողացել և չեն ունեցել այդ քաղաքական ոչ միայն կամքը, այլ նաև հնարավորութունն ու ազդեցությունը, որպեսզի իրենց կուսակցությունը զերծ պահեն այն օլիգարխիկ համակարգից, որ այսօր Հայաստանում կա»,-ասաց նա։















**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**